ՀՀ Փաստաբանների Պալատ

ՇԻՐԱԿԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

27.06.2014 15:18

ՇԻՐԱԿԻ ԵՎ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂՆԵՐ ԸՆՏՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԺՈՂՈՎ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայտնում ենք, որ Շիրակի և Սյունիքի մարզերում մարզային համակարգողներ ընտրելու համար փաստաբանների ժողով հրավիրելու մասին ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 19.06.2014թ. 197-Լ և 19.06.2014թ. 200-Լ Որոշումների և նշված Որոշումներով հաստատված Ծանուցումների՝ թեկնածության առաջադրման և քարոզարշավի ժամկետների, ժողովի օրակարգի հարցի, մարզի փաստաբանների ժողովը սկսվելու օրվա, ժամի, տևողության, ինչպես նաև տեղի (վայրի) մասին տեղեկությունները, տեղադրված են ՀՀ փաստաբանների պալատի պաշտոնական կայքի էջում (Իրավական ակտեր »Պալատի իրավական ակտեր »Նախագահի որոշումներ):

Միաժամանակ, խնդրում ենք առաջադրման և ինքնաառաջադրման դիմումները ներկայացնել ՀՀ փաստաբանների պալատի նախագահի 19.06.2014թ. 197-Լ և 19.06.2014թ. 200-Լ Որոշումներով սահմանված ժամկետներում՝  2014 թվականի հունիսի 30-ից մինչև 2014 թվականի հուլիսի 04-ի ժամը 18:00-ն:

Ներկայացնում ենք թեկնածուների առաջադրման (ինքնաառաջադրման) և գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերի, դիտորդի վկայականի և թեկնածուի վստահված անձի վկայականի ձևերը (բեռնել այստեղ):

 

Հաշվիչ հանձնաժողովի նախագահ

 

Ապետնակ Պողոսյան

 

 


Նախորդ նորությունը: 28.06.2014Թ. ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՆԵՐԻ ՏՊԱԳՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Հաջորդ նորությունը: 28.06.2014Թ. ԼՈՌՈՒ ՄԱՐԶՈՒՄ ՄԱՐԶԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳՈՂԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ


Առաջարկվող նորություններ


Բեռնել

Վերադառնալ